
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև կնքվել է համաձայնագիր, որն, ըստ նրանց, կնպաստի երիտասարդներին ինտեգրմանը դասական երաժշտության աշխարհին:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց. «Փորձելու ենք խորացնելով համագործակցությունը լրացուցիչ ուժեր ներդնել, որ կարևորենք և քարոզենք դասական երաժշտությունը»:
Բացի այդ, Տեր-Հովակիմյանի կարծիքով նրանք կփորձեն երիտասարդներին գիտելիք տալ և ճաշակը բարձրացնել:
Այս համաձայնագրով ԲՈՒՀ-երի ուսանողներին, ՀԿ-ների երիտասարդ անդամներին և կուսակցությունների երիտասարդական թևերին բաժանվելու են Երիտասարդական նվագախմբի համերգների տոմսեր:
Պայմանագիրը կնքվել է մինչև 2013 թ-ի դեկտեմբերի 31-ը: