
Սաուդյան Արաբիայի շիա գիտնական ալլամե Հասան ալ-Մանարը կոչ է արել մահմեդական երկրներին ԱՄՆ-ից ետ կանչել իրենց դեսպաններին ` ամերիկացի հոգևորականի կողմից Ղուրանը կրկին հրկիզելուն ի պատասխան:
Նա Թերի Ջոնսին անվանել է չար անձ և հավելել, որ Ղուրանը կրկին այրելու համար մասնակիորեն պատասխանատու են ԱՄՆ պաշտոնյաները:
Նա կոչ է արել մահմեդական երկրներին ընդդիմանալ Թերի Ջոնսի այս ակցիային և բացահայտ կերպով քննադատել Ղուրանի հրկիզումը: