
Սոչիի Օլիմպիադայի կազմակերպիչները մտադիր են Լոնդոնի խաղերի ժամանակ Քենինգսթոն այգում կառուցել ժամանակավոր սահադաշտ:
Սահադաշտը միաժամանակ տեղեկատվական տաղավար է լինելու: Լոնդոնի բնակիչներն ու հյուրերը, ովքեր կայցելեն սահադաշտ, շատ տեղեկատվություններ կստանան Սոչիի ծովային և լեռնադահուկային հանգստավայրերի, ինչպես նաև ձմեռային Օլիմպիական խաղերի մասին:
Ծրագրվում է, որ սահադաշտը գործելու 5 ամիս շարունակ, այսինքն` ավելին, քան տևելու են ամառային Օլիմպիական խաղերը:
Ենթադրվում է, որ ամեն օր այդ սպորտային օբյեկտ կայցելի 9 հազար մարդ: Սահադաշտում կանցկացվեն գեղասահորդների ցուցադրական ելույթներ, իսկ սահադաշտի շուրջ նախատեսվում է տեղադրել 1800 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: