
Թուրքիայում շարունակվում է պայմանավորված խաղերի կազմակերպման մասին աղմուկ հանած գործի հետաքննությունը:
Առաջիկայում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իլդիրիմ Դեմիրորենը կհանդիպի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, որպեսզի միասին քննարկեն ակումբների պատիժը:
Նախորդ հուլիսին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 93 ֆուտբոլային գործիչների, որոնք կասկածվում են 22 պայմանական խաղեր կազմակերպելու մեջ:
Այս տարի փոխվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Մի քանի ամիս առաջ այս պաշտոնը ստանձնեց «Բեշիկթաշի» նախկին նախագահ Իլդիրիմ Դեմիրորեն:
«Զեկույցի հիման վրա, որոշել ենք լսումներ նշանակել` կասկածվող 16 ակումբների մասնակցությամբ: Զեկույցից նաև պարզ է, որ հիմնական ֆուտբոլային սկզբունքները չեն խախտվել և պայմանավորված խաղերի հետքերը չեն ազդել այն ամենի վրա, ինչը տեղի է ունեցել խաղադաշտում, ինչն ուրախացնում է»,-Դեմիրորենի խոսքը հաղորդում է sport.mail.ru-ն: