3 մայիսի 2012 - 12:07 AMT
Ռուսաստանում միգրացիոն համաներման մասին օրինագիծ է մշակվում

Ռուսաստանում միգրացիոն համաներման մասին օրինագիծ է մշակվում, վեց ամսից այն կներկայացվի կառավարությանը: Այն մշակում է «Միգրացիա XXI դար» հիմնադրամը: Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», ենթադրվում է, որ համաներման ենթակա կլինեն աշխատանքային ներգաղթյալները, սակայն հեղինակները հուսով են, որ ՌԴ քաղաքացիություն կստանան բոլորը, ով ցանկանում է և վաղուց է ապրում ՌԴ-ում:

Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության, ներկայումս Ռուսաստանում մոտ 5 մլն ապօրինի աշխատանքային ներգաղթյալ կա: Անկախ փորձագետները, կարծում են, որ նրանց թիվն երկու անգամ ավելի է: