3 մայիսի 2012 - 11:27 AMT
«Ժողովուրդ». Վազգեն Խաչիկյանի գործը կվերանայվի՞

«Ժողովուրդ» օրաթերթը լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ ուժային կառույցները կրկին սկսել են «փոփրել» ՀՀ աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործը: Թերթը նշում է, որ «ԱԺ ընտրությունների ավարտից հետո գործը լայն թափ է ստանալու»: Խաչիկյանի գործը հարուցվել էր կենսաթոշակների յուրացման և պաշտոնական դիրքի չարաշահման դեպքերով:

«Ժողովուրդը» զրուցել է Խաչիկյանի հետ` պարզելու, թե արդյոք նրան դատախազությունից կամ ոստիկանությունից կրկին հրավիրել են: «Ո՛չ, Ձեր տեղեկությունը ճիշտ չէ», - պատասնախանել է Խաչիկյանը: