Նորվեգացի էքպրեսիոնիստ Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչը» նկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 119 մլն դոլար գնով: Մինչ օրս ամենամեծ գումարը վճարվել էր Պիկասոյի «Մերկ կինը կիսանդրու և կանաչ տերևների ֆոնի վրա» կտավի համար՝ 106,5 մլն դոլար:
Sotheby’s-ի փորձագետները Մունկի գործը գնահատել էին 80 մլն դոլար՝ նշելով, որ կանխավ հնարավոր չէ գուշակել, թե ինչ գնով այն կվաճառվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակ: Այն պատկերում է սարսափած մի մարդու, որը ձեռքելով սեղմում է գլուխը. նրա բերանը լայն բացված է հուսահատ մի ճիչում: «Ճիչը» մոդեռնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Ըստ քննադատների, կտավը պատկերում է էկզիստենցիալ վախի ու անհանգստության զգացումը:
Կտավի նախնական գինը 80 մլն դոլար է: Սակայն, Sotheby`s փորձագետները խոստովանում են, որ գինը «բնազդաբար» է սահմանվել, քանի որ չի կարելի կանխատեսել, թե արդյունքում որքան կլիանի ստեղծագործության արժեքը:
Չորս նկարներից երեքը գտնվում են նորվեգական թանգարաններում, իսկ մեկը՝ մասնավոր հավաքածուում: Հենց այն էլ վաճառքի է հանվում: Նրա սեփականատերը նորվեգացի միլիոնատեր Պետեր Օլսենն է: Նա ժառանգել է նկարը իր հորից՝ հարուստ նավատեր Թոմաս Օլսենից, որը Մունկի ընկերն ու հարևանն էր: