3 մայիսի 2012 - 11:44 AMT
Կոնվերս Բանկիը նոր հնարավորություններ է ընձեռում պրեմիում քարտապաններին

Մայիսի 1-ից Կոնվերս Բանկը հատուկ առաջարկով է հանդես գալիս իր այն քարտապանների համար, որոնք հանդիսանում են Կոնվերս Բանկի պրեմիում քարտերի սեփականատերեր: Խոսքը վերաբերում է VISA Gold և Mastercard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներին:

Միայն նշված քարտատեսակների սեփականատերերին Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործելու «Արմենիա» միջազգային օդանավակայանների բիզնես սրահ և օգտվելու առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից՝ հարմարավետ սպասասրահ՝ անվճար ինտերնետի հնարավորությամբ, սառը խորտիկներ և սենդվիչներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, թերթեր և ամսագրեր, հանգստի սենյակ և հարմարավետ լոգասենյակներ:

Իր հաճախորդների համար ծառայությունների այս ողջ փաթեթի ամբողջական արժեքը կվճարի Կոնվերս Բանկը: Քարտատիրոջ մուտքի վավերացման համար նրա քարտից պարզապես կգանձվի սիմվոլիկ 100 ՀՀ դրամ՝ վավերացման վճար:

Նշենք, որ և «Արմենիա» միջազգային օդանավակայանները և Կոնվերս Բանկը հանդիսանում են «Էռնեկյան խմբի անդամ», որի բաժնետերն է ճանաչված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: