
«Երկիր»-ը գրում է, որ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում ֆավորիտ է: Եվ ամեն հանրապետական, երբ խուսափող է տեսնում, շտապում է հայտարարել` ՀՀԿ-ն առաջինն է, ԲՀԿ-ն` երկրորդը: Որպես ապացույց էլ բերում են իրենց պատվիրած սոցհարցումների արդյունքները: Մինչդեռ այլ սոցհարցումներ բոլորովին այլ բան են հուշում: Բանը հասել է նրան, որ շարքային ԲՀԿ-ականնները արդեն հայտարարում են, որ չեն հանդուրժելու, որ ԲՀԿ-ին «քցեն», և այդ դեպքում չեն ենթարկվելու ոչ ոքի ու փողոցում են փնտրելու արդարությունը:
Այս տրամադրություններին լավատեղյակ են ուժային կառույցները, և երեկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի շուրթերով ԱԱԾ-ն համարյա հայտարարել է, որ դեմ չեն ընտրություններից հետո, անհրաժեշտության դեպքում, տրամադրել ընտրություններին մասնակցած քաղաքացիների տվյալները: Սահմանադրական դատարանի կողմից ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումին դրական պատասխան տալու դեպքում հնարավոր է, որ որոշ չափով զսպվի կեղծարարի ախորժակը, ինչի արդյունքում կպարզվի նաև «նկարած» սոցհարցումների իսկությունը: