Առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարլ դե Գուխտը հայտարարել է, որ մտադիր չէ այս պայմաններում այցելել EURO-2012-ը: Դե Գուխտը Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տագնապալի է համարել: Հիշեցնելով, որ ԵՄ միշտ աջակցել է Ուկրաինային ժողովրդավարության և բարգավաճման ճանապարհին, եվրահանձնակատարն ուշադրություն է դարձրել նրան, որ նրա տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին ազատ առևտրային գոտու ստեղծման միջոցով հնարավոր է միայն ընդհանուր բացվածության համատեքստում:
«Ես խորապես զղջում եմ նրա համար, ինչ կատարվում է Ուկրաինայում և հուսով եմ, որ երկիրը դեռևս կարող է լուծել այդ խնդիրը»,-դե Գուխտի խոսքը հաղորդում է sport-express.ru-ն:
Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ մտադիր են բոյկոտել Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը` կապված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության հետ: