3 մայիսի 2012 - 13:53 AMT
Շավարշ Սահակյանը դարձել է ձյուդոյի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող

Մայիսի 1-3 Վրաստանի Լագոդոխի քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի միջազգային մրցաշար 1997-99թթ ծնված պատանիների միջև: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մարզիկները:

Մրցաշարին գերազանց է մասնակցել Շավարշ Սահակյանը ( +66կգ), որն իր օգտին է ավարտել բոլոր գոտեմարտերը և դարձել է մրցաշարի հաղթող:

Հայ մարզիկները նվաճել են նաև երկու արծաթե և չորս բրոնզե մեդալներ, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից :