3 մայիսի 2012 - 19:26 AMT
Վլադիմիր Պուտին. Ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որին հարում է ՄՕԿ-ը՝ սպորտը քաղաքականությունից դուրս

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների հրաժարվելը EURO-2012-ի խաղերի մեկնելուց՝ կապված Յուլիա Տիմոշենկոյի գործի հետ: «Ես կարծում եմ, որ չի կարելի խառնել քաղաքականությունը, բիզնեսը և նմանատիպ այլ հարցերը սպորտի հետ, պետք է հանգիստ թողնել սպորտը: Ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որին հարում է ՄՕԿ-ը՝ սպորտը քաղաքականությունից դուրս»,- ասել է Պուտինը: