4 մայիսի 2012 - 10:29 AMT
«Երկիր». Լռության օրը թերթերը լույս կտեսնեն առանց քաղաքական նյութերի

Մայիսի 5-ին թերթերը կարող են լույս տեսնել` առանց քաղաքական դիրքորոշում արտահայտող որևէ նյութի: Դրանցում կարող են լինել սպորտային, մշակութային, գիտակրթական, բայց ոչ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հոդվածներ: Ինչպես «Երկիր»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ անդամ Գեորգի Մարտիրոսյանը` կապ չունի, թե այդ օրը լույս տեսած թերթում նախորդ օրվա քարոզարշավի, թե մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջոցառման լուսաբանումը կլինի: Եթե հրապարակումներում լինեն քարոզչական կամ հակաքարոզչական տարրեր, ապա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 401 հոդվածի համաձայն, լրատվամիջոցը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով (500-700 հազար դրամ):