4 մայիսի 2012 - 13:49 AMT
Եվրո-2012 ժամանակ Լեհաստանի հետ ԵՄ սահմաններում կվերականգնվի սահմանային հսկողությունը

Եվրո-2012 ժամանակ Լեհաստանի հետ ԵՄ սահմաններում կվերականգնվի սահմանապահ հսկողությունը:

Հսկողություն կսահմանվի հունիսի 4-ից հուլիսի 1-ը, սակայն դա չի դժվարացնի սահմանի հատումը Լեհաստանի և այլ երկրների քաղաքացիների համար: Եվրահանձնաժողովն ու ԵՄ անդամ երկրները կիրազեկվեն անվտանգության այդ միջոցի կիրառման մասին: Հատուկ կարդագրություն կհրապարակվի Գերմանիայի, Սլովակիայի, Չեխիայի ու Լիտվայի հետ ներքին սահմաններում սահմանային հսկողության վերականգնման մասին:

Ստուգումներն ընտրովի կկատարվեն, հատուկ սարքավորումներով մեքենաների օգնությամբ: Վերահսկողություն կսահմանվի նաև նավահանգիստներում ու օդանավակայաններում:

Ըստ Եվրամիության օրենքների, վերահսկման վերականգնումը սահմանում թույլ է տրվում որոշակի իրավիճակներում, երբ սպառնալիք կա հասարակական անվտանգությանը, օրինակ, զանգվածային միջազգային միջոցառումների ժամանակ: Նման միջոցներ են կիրառվել նաև Գերմանիայում 2006թ. ֆուտբոլի առաջնության ժամանակ և Ավստրիայում Եվրո-2008-ի ժամանակ: