
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցրել են քիմիական զենքի հանդեպ համաշխարհային հանրության ուշադրությանը, որը, հնարավոր է, ունի Բաշար Ասադը: Իսրայելը և արևմտյան երկրները վախենում են, որ քիմիական զենքը դուրս կգա Ասադի վերահսկողությունից և կընկնի ահաբեկչական կազմակերպությունների ձեռքը, հաղորդում է TRT-Russia-ն:
Սիրիան Եգիպտոսի և Իսրայելի հետ միասին այն երկրներից է, որոնք 1997-ին չեն ստորագրել Քիմիական զենքն արգելելու կոնվենցիան, այդ պատճառով նա պարտավոր չէ հայտարարել քիմիական զենքի առկայության մասին կամ դիտորդներ ընդունել: