26 մայիսի 2004 - 19:29 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՀԱՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎԵԼ «ԱՐԱՐԱՏ-ԼԱԴԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Անցյալ գիշեր Երեւանում մահափորձ է կատարվել «Արմենիա-Լադա» ընկերության տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանի նկատմամբ: Ինչպես հաղորդել են Հայաստանի ոստիկանությում, մայիսի 25-ի կեսգիշերի մոտ Բաղրամյան եւ Կասյան փողոցների խաչմերուկում «Նիսան-Պատրուլ» մեքենայի ուղղությամբ, որի ղեկին նստած է եղել Ռ.Շահմուրադյանը, կրակել են սպիտակ «Նիվա»-ից: Հարձակվողներն անմիջապես փախել են հանցագործության վայրից: Ռ.Շահմուրադյանը, ծանր վիրավորվել է մեջքից եւ տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: