4 մայիսի 2012 - 18:02 AMT
WhoCares խումբը հունիսին սկավառակ կթողարկի ի նպաստ Գյումրու երաժշտական դպրոցին

Հունիսի 22-ին աշխարհահռչակ Deep Purple ռոք խմբի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath-ի վոկալիստ Թոնի Այոմիի համատեղ ստեղծած WhoCares խումբը սկավառակ կթողարկի: Ինչպես հայտնում է earMUSIC-ը, սկավառակում ընդգրկվելու են WhoCares-ի 2 երգերը` Out of My Mind-ը և Holy Water-ը, Deep Purple-ի Dick Pimple, Repo Depo երգերը, Թոնի Այոմիի մի քանի ձայնագրություն:

Մայիսին Երևանում կայացավ խմբի Out of My Mind երգի տեսահոլովակի շնորհանդեսը:

WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է 2011 թ-ին, Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք իրենց շուրջ համախմբեցին բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խումբը ստեղծվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Խմբի ստեղծման մտահղացումը եկել է այն ժամանակ, երբ Յան Գիլանը և Թոնի Այոմին 2010 թվականին եկել էին Հայաստան: