4 մայիսի 2012 - 23:38 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ոստիկանապետը հրահանգել է ստուգել պայթյունի բոլոր վարկածները

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ խորհրդակցությունը նվիրված էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, որից տուժել են միջոցառման մասնակիցներ:

Ոստիկանության պետը համապատասխան ծառայությունների ղեկավարներին հրահանգեց աշխատել ամբողջ գիշեր, ստուգել բոլոր վարկածները, անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի համակողմանի և բոլոր ուղղություններով քննության, բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու և կատարվածի ամբողջական պատկերը բացահայտելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում տրվեցին կոնկրետ հանձնարարականներ և քննարկվեց գործողությունների ծրագիրը:

ՖՈՏՈՇԱՐՔ