5 մայիսի 2012 - 10:45 AMT
Այսօր վերջին օրն է, երբ հայ ըմբիշները կարող են օլիմպիական ուղեգիր նվաճել

Այսօր վերջին օրն է, երբ հայ ըմբիշները կարող են օլիմպիական ուղեգիր նվաճել: Երրորդ վարկանիշային մրցաշարում ֆիննական Վանտաա քաղաքում ազատ ոճի ըմբիշ Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ) 1/8 եզրափակչում կհանդիպի Կոունգ-Ջին Նամի (Կորեա) հետ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը մինչև 55կգ քաշային կարգում 1/16 եզրափակչում կպայքարի լեհ Մարիուս Լոսի հետ, իսկ Նարեկ Խաչատրյանը (60կգ ք/կ) Ալբերտ Բաղումյան-Հախնազարյանի (Իսպանիա) հետ: Հովհաննես Վարդերեսյանը նույնպես պայքարի մեջ կմտնի 1/16 եզրափակչից, նրա մրցակիցը կլինի Իվան դե Խեսուս Արանգոն (Կոլումբիա): Արթուր Շահինյանը 1/16 եզրափակչում կպայքարի Նինգ Դուանի (Չինաստան) հետ:

Ազատ ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ), Դավիթ Սաֆարյանը (66կգ ք/կ) և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84կգ ք/կ): Իսկ դասական ոճի ըմբիշներից Լոնդոնի խաղերին իրենց մասնակցությունն ապահովել են Արսեն Ջուլֆալակյանը (74կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ):