Ամերիկյան No Doubt խումբը, որը վերջին 11 տարում առաջին անգամ ձենամուխ է եղել նոր ալբոմի ձայնագրությանը, վերջապես հայտարարել է սպասված ձայնասկավառակի թողարկման ամսաթիվը՝ սեպտեմբերի 25, այդ մասին երաժիշտները հայտարարել են YouTube-ի իրենց պաշտոնական էջում:
«Ալբոմը կհայտնվի սեպտեմբերի 26-ին»,-հայտարարել է խմբի մենակատար Գվեն Ստեֆանին տեսանյութում՝ ծիծաղ առաջացնելով իր գործընկերների մոտ: Երկրորդ անգամ նա արդեն բասիստ Թոնի Քենալի օգնությամբ կարողացավ ճիշտ օրը նշել՝ սեպտեմբերի 25-ը:
Ալբոմի մասին հիշատակումները առաջին անգամ հայտնվեցին 2009 թվականին: Երկու տարի անց խումբը բլոգում հայտնեց, որ այն դեռ հարկավոր է լրամշակել:
Խմբի վերջին՝ Rock Steady ալբոմը թողարկվել է 11 տարի առաջ:
Երաժիշտները տարբեր հարցազրույցներում ու բլոգերում հույս են հայտնել, որ սկավառակը լավագույնը կդառնա իրենց կարիերայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: