5 մայիսի 2012 - 17:12 AMT
Ֆրանսիան և Գերմանիան թույլ չեն տա Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը

Քանի դեռ Եվրամիության առաջատար երկրները՝ Ֆրանսիան և Գերմանիան, դեմ են, Թուրքիան երբեք չի դառնա ԵՄ անդամ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է քաղաքագիտության պրոֆեսոր Լասլո Կեմենին (Հունգարիա): Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա, և եթե ԵՄ 27 երկրներից մեկը դեմ է, ապա որոշումը չի ընդունվի: «Եթե Թուրքիան վերջնականապես համոզվի, որ չի դառնա ԵՄ անդամ, նա ապա նա կարող է փորձել մտնել Եվրասիական միություն, որը սկսել է ձևավորվել և վերջնականապես կձևավորվի հինգ տարի հետո»,- ասել է Կեմենին, հավելելով, որ հազիվ թե Ֆրանսիայի կամ Գերմանիայի դիրքորոշումն այս հարցում առաջիկա 10-15 տարվա ընթացքում փոխվի: