5 մայիսի 2012 - 19:11 AMT
Սահմանադրական դատարանը մերժել է ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի` քվեարկած քաղաքացիների ցուցակները հրապարակելու առաջարկը

Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի 28 պատգամավորների հայցը, ըստ որի Ընտրական օրենսգիրքի` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու մասին դրույթը, հակասում է երկրի սահմանադրությանը:

Իր որոշումը Սահմանադրական դատարանը հիմնավորել է Վենտիկյան հանձնաժողովիայն կարծիքով, որ ցուցակների հրապարակումը կխախտի քվեարկության գաղտնիության սկզբունքը:

Ընտրություններին քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը կողմ էր հանդես գալիս ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբը, որում ընդգրկված են ԲՀԿ-ն և ընդդիմադիր ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Ցուցակների հրապարակման գաղափարին կողմնակից էր նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը:

Ցուցակների հրապարակմանը դեմ էր իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: