6 մայիսի 2012 - 23:08 AMT
Շարմազանովն առաջարկել է միջկուսակցական շտաբին ներկայացնել ՀՀԿ-ի կողմից կատարված ընտրախախտումների ապացույցներ

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի հայտարարություններն ու մեկնաբանությունները` կապված իշխանությունների և ՀՀԿ-ի կողմից իրականացված բազմաթիվ ընտրախախտումների հետ:

«Այս բոլոր անհանգստություններն ու մեկնաբանությունները, որոնք ապացույցներից զուրկ են, ապատեղեկատվություն և քամի են»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Շարմազանովը:

Նա կոչ է արել միջկուսակցական շտաբի ներկայացուցիչների ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն խախտումների փաստը: Ըստ նրա, նման հայտարարությունները և մեկնաբանությունները «ապատեղեկատվություն, փուչիկ են, որոնք հեռու են ժողովրդավարությունից»:

Շարմազանովն ընդգծել է, որ ԿԸՀ-ն և օրինապահ մարմինները օպերատիվ կերպով էին արձագանքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններին և հայտարարություններին: Բացահայտվել է, որ ընտրախախտումներ են կատարում ոչ թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները, այլ մյուս կուսակցությունների, որոնք մտնում են միջկուսակցական շտաբի մեջ:

Շարմազանովը մեկնաբանել է նաև ընտրությունները, հայտարարելով. «Անկախ ընտրությունների ելքից, ցանկանում եմ շնորհավորել յակ ժողովրդին` ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ հերթական քայլի կապակցությամբ»:

Նա նաև ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավը, ԶԼՄ-ների, ԿԸՀ-ի և օրինապահ մարմինների շնորհիվ անցել է բաց, հրապարակային և թափանցիկ մթնոլորտում: