ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշենկոն հայտարարել է, որ շատ լավ տպավորություն են ստացել մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից:
«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում և հաճելիորեն զարմացած եմ օրենսդրության մակարդակով, որն ունեք: Մենք Հայաստան ենք ժամանել մայիսի 4-ին և մի շարք հանդիպումներ անցկացրել դիվանագիտական ուժերի հետ, որոնք մասնակցում էին ընտրություններին»,-ասել է նա:
Մարուշենկոյի խոսքով, նա եղել է 13 ընտրատեղամասերում և ընտրախախտումներ չի նկատել. «Միակ բանը, որ նկատել եմ, որ ընտրատեղամասերում հերթեր էին գոյանում, սակայն մենք դա չենք կապում վատ աշխատանքի հետ: Թափանցիկությունն ապահովելու համար որոշակի քայլեր են իրականացվել, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները օրինական և արդար են անցել»:
Նա ընդգծել, որ Հայաստանում պատմական իրադարձություններ են տեղի ունենում: «Կցանկանայի շնորհավորել ձեզ, կարծում եմ` արդյունքները Հայաստանի համար դրական և արդյունավետ են լինելու»,-հավելել է նա: