
ԿԸՀ-ում րոպեներ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց դատախազություն և ԿԸՀ ստացած դիմումների և բողոքների թիվը:
Համաձայն դրանց` դատախազությունը ստացել է 84 հաղորդագրություն, որոնցից 3-ով հարուցվել է քրեական գործ: Դրանցից երկուսը ԲՀԿ-ի դեմ են`ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով, մեկը` քաղաքացու կողմից անսթափ վիճակում ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու վերաբերյալ:
ԿԸՀ ստացված դիմումները 20-ն են: Դրանցից մեկը iditord կայքի հաքերային հարձակման առնչությամբ է: Դիմումների մեծ մասը կապված է դրոշմակնիքների թանաքի օքսիդացման հետ:
Դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ փոխնախագահը: Այն կապված է Լևոն Զուրաբյանի` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հակաքարոզչություն իրականացնելու հետ: