7 մայիսի 2012 - 18:14 AMT
Արամ Առաջինը մեկնել է Թեհրան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառն այսօր մեկնել է Թեհրան։ Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Վեհափառը եղել է Ազգային առաջնորդարանում և ելույթ ունեցել Սուրբ Սարգիս եկեղեցու առջև։ Իր խոսքում նա ասել է, որ Իրանը գործում է արդար սկզբունքներով և հենց այդ պատճառով է, որ տեղի հայկական համայնքը դարեր շարունակ խաղաղ ապրում է մուսուլմաների հետ կողք–կողքի։

Արամ Առաջինը Իրանում է Մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության հրավերով` միջկրոնական բանավեճերի 5-րդ փուլին մասնակցելու համար։Վեհափառը այցի ընթացքում կլինի Իմամ Հոմեյնիի դամբարանում ու հանդիպումներ կունենա կրոնական գործիչների հետ: Այցի ավարտը նախանշվում է մայիսի 21-ին։