
Մայիսի 6-ին` ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ստացել է 16 հայցադիմում, որոնցից 3-ի ընդունումը մերժվել է, իսկ մնացած 13-ին` ընթացք է տրվել։ Վարույթ ընդունված 13 հայցադիմումներից 6-ով պահանջները մերժվել են, 7-ով` բավարարվել:
Հիշյալ 16 հայցադիմումները կարելի է բաժանել 2 խմբերի՝ ընտրողների ցուցակներից հանելու և ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել պահանջներ:
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով` ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ պահանջով ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացված հայցադիմումների քննարկման ընթացքը հետևյալն է. 2012թ. մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ստացվել է 4 հայցադիմում: Բոլորն էլ վերաբերել են ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու պահանջին։
Ինչպես փոխանցում են ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից` հիշյալ հայցադիմումներից 3-ը ստացվել են ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որոնցից 2-ը բավարարվել են, իսկ 1-ը վերադարձվել է։ Մյուս՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ստացած հայցադիմումը ևս վերադարձվել է։