8 մայիսի 2012 - 13:43 AMT
Երևանում տեղի կունենա Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը նորաձևության և դիզայնի ոլորտում

Մայիսի 25-ին Կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի է ունենալու հերթական Նորաձևության փառատոնն ու նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը:

Վերջին տարիներին Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման գործում ավանդ ունեցած 10 անձինք կստանան խրախուսական հուշավկայականներ:

Նորաձևության փառատոնն, ըստ կազմակերպիչների, ուղիղ կապող օղակ է սպառողի և ֆիրմային խանութ-սրահի, հայրենական արտադրողի ու անհատ նկարիչ-մոդելավորողի միջև: Այն նպատակ է հետապնդում հանրությանը և հեռուստալսարանին ցուցադրմամբ ներկայացնել մայրաքաղաքում առկա բրենդային խանութ-սրահները և իրենց սեզոնային հավաքածուները, հայրենական արտադրողներին և հայրենական արտադրանքն ու հավաքածուները և այլն:

Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի նորկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ:

Նախագծի բացմանը ներկա է լինելու ՀՀ առաջին տիկին` Ռիտա Սարգսյանը: