8 մայիսի 2012 - 14:00 AMT
ԱԺ դիտորդական խումբ. Որոշ տեղամասերում եղել են խախտումներ և անճշտություններ

Մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում որոշ տեղամասերում եղել են խախտումներ և անճշտություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընտրությունը քոնն է» ՀԿ մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ որպես հիմնական խախտումներ գրացնվել են դրոշմակնիքների թանաքի վաղաժամ անհետացումը, տեղամասերից դուրս քարոզչության անցկացումն, ինչպես նաև տեղամասային կենտրոններում կողմնակի անձանց ներկայությունը:

«Մեր կողմից բարձրաձայնվել էին որոշ մտահոգիչ փաստեր` կապված կուսակցությունների կամ նրանց կցորդ բարեգործական կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր բնույթի բարեգործական ակցիաների, ընտրական ցուցակների անճշտությունների, նախընտրական քարոզչության խոչընդոտման մասնակի դեպքերի վերաբերյալ», - նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ չնայած ՀԿ-ն առաջխաղացում է տեսնում մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների անցկացման գործընթացում, այնուամենայնիվ, դրանք դեռ հեռու են կատարյալ լինելուց: