8 մայիսի 2012 - 16:09 AMT
2 շաբաթից պարզ կդառնա, թե երբ Արաս Օզբիլիսը կկարողանա վերսկսել մարզումները

Հայաստանի ազգային հավաքականի և հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մայիսի 7-ին Հոլանդիայում պետք է ենթարկվեր վիրահատության:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ ունեցած հեռախոսազրույցում Օզբիլիսն ասել է, որ վիրահատությունն անցել է բարեհաջող եև ինքնազգացողությունը լավ է:

Ըստ ֆուտբոլիստի բժիշկների հավաստմամբ 1-2 շաբաթից պարզ կդառնա, թե երբ կկարողանա սկսել մարզումները: