8 մայիսի 2012 - 19:24 AMT
Մեդվեդևը հաստատվել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնում

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել Դմիտրի Մեդվեդևին ՌԴ կառավարության նախագահ նշանակելու մասին, հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:

Պետդուման այսօր ավելի վաղ ՌԴ նախագահին տվել է համաձայնությունը Մեդվեդևին վարչապետ նշանակելու վերաբերյալ:

Մեդվեդևի թեկնածությանը կողմ են եղել 299 պատգամավորներ, դեմ՝ 144, ոչ ոք ձեռնպահ չի մնացել: