Մադրիդում Caja Magica կորտերում շարունակվում է Mutua Madrid Open սուպերառաջնությունը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Միլոշ Ռաոնիկի (Կանադա) հետ և երկուն սեթերում զիջել 4:6, 4:6 հաշվով:
Պաշտոնական հանդիպումներում սա թենիսիստների առաջին խաղն էր:
Մադրիդում ընթացող մասթերսին մասնակցում են նաև համաշխարհային վարկանիշի առաջին երեք համարները` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա):
Մայիսի 13-ին ավարտվող առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 973 695 եվրո: