10 մայիսի 2012 - 13:27 AMT
Սարկոզիին կարող են հարցաքննել` կապված կաշառակերության և կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման հետ

Ֆրանսիայի հեռացող նախագահ Նիկոլյա Սարկոզիին կարող են հարցաքննության կանչել` կապված կաշառակերության և կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման հետ: Քաղաքական գործիչը կարող է ծանուցում ստանալ մյուս շաբաթ, երբ պաշտոնապես կլքի Ելիսեյան պալատը և կզրկվի նախագահական անձեռնմխելիությունից: