10 մայիսի 2012 - 12:55 AMT
ՀՀ աշխատանքի նախարարը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը գոհ է մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: «Ես գոհ եմ արդյունքներից, քանի որ այս անգամ 2007թ. համեմատ ԲՀԿ-ն երկու անգամ ավելի ձայն հավաքեց»,-հայտարարել է նա լրագրողներին կառավարությունում:

Ինչ վերաբեում է իր զբաղեցրած պաշտոնին, ապա Արթուր Գրիգորյանը հրաժարվել է մեկնաբանություններ տալ, քանի դեռ չի ձևավորվել կոալիցիա՝ նշելով, որ այս պահին նա մի շարք ծրագրեր է ղեկավարում, որոնք «լավ կլիներ ավարտին հասցնել»: «Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ից հետո»,-հավելել է նա: