10 մայիսի 2012 - 15:32 AMT
Ոստիկանությունը բերման է ենթարկել ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակին

Մայիսի 9-ին` ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում` 3-րդ հարկում, լուսամուտագոգին, ծաղկամանի մեջ, էլեկտրական ռումբ է տեղադրված:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարված ծավալուն աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կեղծ է: ՀՀ ԱԱԾ Շենգավիթի բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է` ահազանգի հեղինակը 1967 թ. ծնված Վադիմ Ջ.-ն է, որը նույն օրը, ժամը 21.00-ին, բերման է ենթարկվել: Կատարվում է նախաքննություն: