10 մայիսի 2012 - 17:30 AMT
Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է Էրիսլանդի Լարայի հետ մենամարտից

Միջին քաշային հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Էրիսլանդի Լարայի հետ մենամարտից: Այդ մասին պատմել է Golden Boy-ի ներկայացուցիչ Էրիկ Գոմեսը:

«Նա արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մենամարտից: Առաջին անգամ նա մերժեց Ալֆրեդո Անգուլոյի հետ մենամարտի առաջարկը, որովհետև չէր ուզում մարտնչել Մեքսիկայում: Չգիտեմ, թե ինչ պատճառով է նա հրաժարվել Լարայի հետ մենամարտից, որովհետև մենք նրան շատ լավ առաջարկ էինք արել»,- Գոմեսի խոսքն է մեջբերում BoxingScene-ը: