10 մայիսի 2012 - 20:39 AMT
Արցախցի 5 մարզիկներ կմասնակցեն Կովկասի կիոկուշին կան կարատե դո-ի առաջնությանը

Արցախցի 5 մարզիկներ կմասնակցեն մայիսի 11-13-ը Թբիլիսիում կայանալիք Կովկասի կիոկուշին կան կարատե դո-ի առաջնությանը, հաղորդում է Karabakh-open.info-ն:

Արցախի կիոկուշին կան կարատե դո ֆեդերացիայի նախագահ Կարինե Մուսայելյանը տեղեկացրել է, որ Կովկասի առաջնությանը մասնակցելու են ավելի քան 300 մարզիկներ 4 պետություններից։

«Մեծ հույսեր ենք կապում մեր մարզիկների հետ, քանի որ բոլորը 2012թ. կիոկուշին կան կարատե դո-ի Հայաստանի գավաթի բաց առաջնության մրցանակակիրներ են։ Բացի դրանից, մի քանի անգամ մասնակցել են Կովկասի առաջնությանը»,- հույս է հայտնել Կարինե Մուսայելյանը։