Երևանում է գտնվում 1990 թվականի Իտալիայի կազմում բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին: Նա Արցախում մասնակցել է IAFA կազմակերպության կողմից անցկացված բարեգործական մինի-ֆուտբոլի մրցաշարին, իսկ մայիսի 9-ին Ստեփանակերտում ներկա է եղել Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական շքերթին:
«Նա շատ է հավանել Արցախը և այնտեղ եղած ընթացքում ինձ անընդհատ հարցնում էր, թե ինչու այս հրաշալի երկրի անկախությունը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից: Սալվատորեն ասում է, որ ավելի լավ է հանդիպել խաղադաշտում, քան զենքը ձեռքին պատերազմ մղել: Մենք գումար էինք հավաքել և այն նվիրաբերել ենք Արցախյան պատերազմում վիարվորածներին և սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին»,- ասաց IAFA տնօրեն Արմեն Բարխուդարյանը:
«Մինչև Հայաստան գալս ոչինչ չգիտեի ձեր երկրի մասին և պատկերացում չունեի նաև ֆուտբոլային կարողությունների մասին:
Սա լավ հնարավորությում էր այցելել ձեր երկիր»,- իր հերթին նշեց Սկիլաչին:
IAFA -ը պարբերաբար անցկացնում է նման բարեգործական մրցաշարեր, որոնք կայացել են Մոսկվայում, Լոնդոնում, իսկ այս տարի հուլիսի 7-14 այն կայանալու է Սիցիլիայում: