2012թ. հունվար-ապրիլ ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 430 515 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 403 290 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը:
Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 238 406 մարդ` 2011թվականի 222 650-ի դիմաց, մեկնել է 192 109 մարդ` 2011 թվականի 180 640-ի դիմաց:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 3132 տոննա բեռ` 2011թ. 2378 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1337 տոննա բեռ` 2011թ. 765 տոննայի դիմաց և ներկրվել է 1795 տոննա` 2011թ. 1613 տոննայի դիմաց:
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 2997` 2011թ. 2669-ի դիմաց: