Բրազիլիայի Սենատը թույլատրել է ալկոհոլի վաճառքը մարզադաշտերում 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության և Կոնֆեդերացիաների գավաթի խաղերի ժամանակ:
Բրազիլիայում ալկոհոլային խմիչքների օգտագործումը մարզադաշտերում արգելվել է 2003 թվականից՝ հանդարտեցնելու համար երկրպագուներին: Իսկ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը, առաջնորդվելով առևտրային դրդապատճառներով, փորձում էր վերադարձնել ալկոհոլը մարզադաշտեր աշխարհի առաջնության ժամանակ: Ուղղումները օրենքում կատարվել են, սակայն որոշ պաշտոնյաներ նախկինի պես դժգոհ են:
«Մեծ հաշվով ՖԻՖԱ-ի պահանջն իմաստ չունի: Ալկոհոլի գովազդն առանց այդ էլ ազատ է: Չեմ կարծում, թե խաղի ընթացքում գարեջրի 10-20 հազար չվաճառված գավաթները կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ գարեջրի մագնատների վրա»,-ասել է Բրազիլիայի Դաշնային Սենատի անդամ Ումբերտո Կոշտան: