11 մայիսի 2012 - 15:18 AMT
Սկսվել է Hawk-Eye համակարգի թեստերի երկրորդ փուլը

Սկսվել է Hawk-Eye համակարգի թեստերի երկրորդ փուլը՝ համակարգը որոշում է՝ հատել է արդյոք գնդակը դարպասի գիծը վիճահարույց իրավիճակում, հայտնում է Sky Sports-ը: Փորձարկումներն անցնում են Սաուտհեմփթոնի մարզադաշտում ՖԻՖԱ ներկայացուցիչների վերահսկողությամբ:

Hawk-Eye համակարգն արդեն իսկ կիրառվում է թենիսում և կրիկետում: Տարբեր տեսանկյուններով տեղադրված տեսախցիկների օգնությամբ համակարգը մեկ վայրկյանի ընթացքում ազդանշան է ուղարկում մրցավարին՝ տեղեկացնելով դարպասների գրավման մասին: Համակարգի տեղադրման համար պահանջվում է 3 շաբաթից-մի քանի ամիս, կախված մարզադաշտի առանձնահատկություններից:

Hawk-Eye-ի մրցակիցն է համարվում GoalRef գերմանա-դանիական ընկերությունը: Իր վերջնական ընտրությունը ՖԻՖԱ-ն խոստանում է հրապարակել հուլիսի 2-ին: