11 մայիսի 2012 - 15:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը պատրաստ է ցուցադրել ադրբեջանական ֆիլմեր, եթե դրանք լավը լինեն

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի կազմակերպիչերը պատրաստ են ցուցադրել Ադրբեջանը ներկայացնող ռեժիսորների ֆիլմեր: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը: Խոսելով Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման փորձի մասին՝ Խաչատրյանը նշեց, որ մի բան է, երբ արվեստի գործիչներն են նախաձեռնում, այլ բան է, երբ հասարակական կամ քաղաքական գործիչը դա անում է «ինադու» հասարակությանը և երկրի դեմ:

Խաչատրյանի խոսքով, ադրբեջանական ֆիլմարտադրությունը բավական թույլ է, համատեղ ֆիլմերի տեսքով առաջարկներ եղել են, սակայն չեն համապատասխանել «Ոսկե ծիրանի» պահանջներին:

Խաչատրյանը խոսեց նաև փառատոնի շրջանակներում անցկացվող հայ-թուրքական կինոպլատֆորմի մասին, որի արդյունքում ստեղծվել են բազմաթիվ հայանպաստ ֆիլմեր, և արվեստն, այս պարագայում, երկրորդ պլան է անցնում:

Այս տարի ապրիլին Գյումրիում փորձ արվեց կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, որը, սակայն, ձախողվեց, հասարակության դժգոհության պատճառով:

ՖՈՏՈՇԱՐՔ