11 մայիսի 2012 - 17:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Գրեհեմ Ուոթսոնը համոզված է, որ ՀՀՇ-ն ձգտում է ազատ և բաց հայ հասարակության

Համատեղ մամլո ասուլիսում ՀԱԿ-ի անդամ և ՀՀՇ-ի վարչության պետ Արամ Մանուկյանը և ԼԺԲԵԿ նախագահ Գրեհեմ Ուոթսոնը բացատրել են ՀՀՇ-ի` ԼԺԲԵԿ-ին անդամագրվելու պատճառներն ու նախադրյալները: Մանուկյանի խոսքով, ՀՀՇ-ն երկրար ժամանակ մոնիտորինգի էր ենթարկվում, և ԼԺԲԵԿ-ին անդամակցելը բավականին բարդ էր: Նա հաղորդել է, որ բավականին շատ կուսակցություններ են համագործակցում ԼԺԲԵԿ-ի հետ, սակայն կուսակցությանն անդամագրվել այդպես էլ չեն կարողանում:

Իր հերթին Ուոթսոնը հայտարարել է, որ ՀՀՇ-ն ձգտում է ազատ և բաց հայ հասարակության, ինչը համապատասխանում է ԼԺԲԵԿ-ի գաղափարներին: Նա ընդգծել է, որ ցանկացած հասարակությունում, այդ թվում հայկական, պետք է ձգտել ազատության և համակեցության հավասարակշռության, հասարակության, որտեղ բնակչությունն իրեն ստրուկ չի զգա աղքատության և անարդարության պատճառով;

ՖՈՏՈՇԱՐՔ