
Իսրայելական «Կանալ 10» հեռուստաալիքը հայտարարել է իսրայելական նոր կառավարության` Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին: Ընդգծվել է, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները փորձում են կազմակերպել երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպում;
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հեռուստաաալիքն ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերությունների մտերմությունը, ինչպես նաև նշել, որ Իսրայելի միավորվոծ կառավարության նոր փոխվարչապետ Շաուլ Մոֆազի ևս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցն է: