9 հունիսի 2004 - 18:14 AMT
ՀՈՒՆԻՍԻ 17-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՀԱՎԱՔՎԵՆ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ
Հունիսի 17-19-ին Երեւանում տեղի կունենա Խորհրդարանական բարեկամության համահայկական վեհաժողովը` աշխարհի տարբեր երկրների հայազգի պատգամավորների մասնակցությամբ: Համաժողովին ներկա կգտնվեն նաեւ Հայաստանի Ազգային ժողովի հետ միջխորհրդարանական բարեկամության խմբերի համանախագահները: Ինչպես տեղեկացնում է «Ա-Ինֆո» գործակալությունը, Վրաստանից վեհաժողովին կմասնակցեն հինգ հայազգի պատգամավորները` Հայկ Մելտոնյանը, Համլետ Մովսիսյանը, Վան Բայբուրդյանը, Հենզել Մկոյանը եւ Մելիք Ռայիսյանը: Բացի նրանցից Երեւան կժամանեն հայ-վրացական բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վախթանգ Կոլբայան եւ Վրաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազգային շարժում-Ժողովրդավարներ» ֆրակցիայի նախագահ Մայա Նադերաձեն: