12 մայիսի 2012 - 10:03 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Կոնգրեսն ունի 3-4 դրոշմակնիքներով անձնագրերի լուսանկարներ

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ իրենց տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսում դեռ ընթացքի մեջ է ընտրական տեղամասերից ստացված տարատեսակ տեղեկությունների հավաքագրումն ու ամփոփումը: Դրանք ներառում են թե տեղամասերում կազմված արձանագրությունները, թե լուսանկարներ և տեսանյութեր, թե այլ փաստաթղթեր: «Կան տեղամասեր, օրինակ (հիմնականում հեռավոր շրջաններում), որտեղ ընտրություններին մասնակցած անձնաց թիվը զգալիորեն գերազանցում է ընտրացուցակներում ընդգրկված անձնաց թիվը: Ավելին, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ Կոնգրեսն ունի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ անձնագրերի վրա մի քանի (3-4) դրոշմակնիքներ կան: Այսինքն դա նշանակում է, որ այդ անձինք մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ քվեարկել են մի քանի անգամ՝ նույն կամ տարբեր տեղամասերում»,- գրում է թերթը: