Չափազանց արտասովոր պատահար է տեղի ունեցել ՀԱՀ-ում՝ բախվել են ինքնաթիռն ու գնացքը: Թեթև Cessna ինքնաթիռը արտահերթ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքությունների պատճառով: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և գլորվել է բլրի ստորոտով ու կանգ առել երկաթգծի վրա:
Տառացիորեն մի քանի վայրկյանից ինքնաթիռի ֆյուզելյաժը հայտնվել է բեռնատար վագոնների տակ: Բարեբախտաբար, ինքնաթիռի երկու ուղևորները հասցրել են դուրս թռչել խցիկից, սակայն լուրջ վնասվածքներ են ստացել: