
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 2-11ընկած ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում նախարարության կողմից կայացվել է 680 հազար դրամի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 819 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են բնապահապանության նախարարության մամուլի ծառայությունից`bուսական աշխարհի պահպանության ոլորտում`Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 378.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտում` ջրերի ՎԲ և Երևանի ՏԲ կողմից համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտում Շիրակի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30. հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի ՏԲ կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60 հազար դրամ շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի համար Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանության պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 960.0 հազ.դր. գումար: