Երկժամյա բանավեճից հետո Առագաստային սպորտի միջազգային ֆեդերացիայի` ISAF խորհրդի անդամները երկժամյա բանավեճից հետո որոշել են համալրել 2016թ. Օլիմպիական խաղերի ծրագիրը նոր մարզաձևով: Դա քայթբորդինգն է: Քննարկման ժամանակ Խորհրդի շուրջ 20 անդամներ՝ քայթի կողմնակիցներ, նշել են այդ մարզաձևի լիակատար համապատասխանությունը ՄՕԿ չափանիշներին՝ գնի մատչելիությունը, գրավչությունը երիտասարդության համար, տարածման բարձր տեմպերը, հետաքրքրությունը ԶԼՄ-ների կողմից, մրցումների պարզ կանոնները: