14 մայիսի 2012 - 14:29 AMT
Հռոմի Մասթերս մրցաշարի առաջին փուլում Դավիթ Նալբանդյանի մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոսը

Մայիսի 14-ին արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեկնարկում է Հռոմի Մասթերս մրցաշարում: Նրա առաջին մրցակիցը կլինի Ալբերտ Ռամոսն Իսպանիայից: Պաշտոնական խաղերում թենիսիստները նախկինում չեն հանդիպել:

Հաղթանակի դեպքում Նալբանդյանը, որը АТР վարկանիշում 42-րդ տեղում է, կհանդիպի աշխարհի չորրորդ ռակետ Էնդի Մարրեյի (Անգլիա) հետ:

Մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին, մրցանակային ֆոնդը 2,950,475 եվրո է: